▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ֆուտբոլը աննախադեպ անկման հասցրածները օր առաջ պետք է չքվեն․ Հովհաննես Պողոսյան

ՕրագիրՆյուզ-ը գրում է, որ լեգենդար «Արարատի» անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի   հետ զրուցել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրների և նախադեպը չունեցող պատուհասած արհավիրքների մասին։

Հարցազրույցը՝ ստորև․

- Պարոն Պողոսյան, ՀՖՖ ղեկավարները հայտարարեցին, որ իրենց խոստացած ժամկետում չեն հայտարարի մեր ազգային հավաքականի մարզիչի անունը, նրանք նաև ընդգծեցին, որ շատ կարճ ժամկետներում կհայտարարեն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

- Առաջին անգամը չէ, որ դրանք աչքի են ընկնում ստախոսությամբ, երեսպաշտությամբ, մանիպուլյատիվ գործելաոճով։ Հայկական ֆուտբոլը աննախադեպ անկման հասցրած այդ ոչնչությունները պետք է ոչ թե մտածեն մարզիչ նշանակելու մասին, այլ պետք է անհապաղ հրաժարական ներկայացնեն ու չքվեն մեր ֆուտբոլից։ Իմիջիայլոց, երբ երկրպագուները այդ հակաֆուտբոլյին արարածներից հրաժարական էին պահանջում, Արմեն Մելիքբեկյան կոչվող ոչնչությունը նոր ծրագիր էր ներկայացնում։ Կուզենամ դրանց ասել, որ իրենց ժամանակը վաղուց սպառվել է, իրենք կործանել են հայկական ֆուտբոլն ու պետք է հեռանան, չեն հեռանա իրենց կամքով, կհեռանան ստիպողաբար և իրենց համար շատ ցավոտ։

- Պարոն Պողոսյան, մեկ այլ իրադարձություն էլ տեղի ունեցավ բոլորովին վերջերս․ Հենրիխ Մխիթարյանը չժամանեց Երևան Նիկոլ Փաշինյանից ստանալու Հայաստանի «Լավագույն ֆուտբոլիստի» իր մրցանակը, որին հաջորդեց նրա հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին, ինչը առաջացրեց նոր մեծ աղմուկ։ Հենրիխին հայրենասիրության դասեր տվողների պակաս չէր զգացվում․․․

- Հենրիխը իրեն դրսևորեց որպես արժանապատիվ հայորդի։ Ես չեմ պատկերացնում մի արժանապատիվ հայի, ով այս վիճակում կսեղմի մեր հայրենիքը կործանման հասցրած ազգադավի ձեռքը։ Հենրիխը մեր ֆուտբոլի կենդանի լեգենդն է և նրա պահվածքից պետք է օրինակ վերցնեն շատ ու շատ և մշակույթի գործիչներ, և մարզաշխարհի գործիչներ, և գիտության ու մշակույթի գործիչներ։ Ինչ վերաբերում է նրան դասեր տալ ցանկացող ոմանց, կասեմ, որ մինչև Հենրիխին հայրենասիրության դասեր տալը հայելում նայեք ձեզ ու զգացեք ձեր սեփական մանրությունը, նույնիսկ ինքներդ ձեզնից նողկանք ապրեք, հիշեք, թե ինչպես էիք փաստաթղթեր կեղծում, որ այլ երկրում բնակություն հաստատեք, հիշեք, ինչպես էիք սեփական մոր վրա ցուցմունք տալիո սեփական կաշին փրկելու համար։ Մոր մեծությունը չիմացողն ու չհասկացողն ինչպես կարող է սիրել Մայր հայրենիքն ու պայքարեն նրա համար։

- Պարոն Պողոսյան, ինչ կարծիքի եք հայկական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ․ կարծես, ակումբային ֆուտբոլը վերելքի վրա է՝ վկա «Նոայի արժանապատիվ ելույթը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում, չհաշված իհարկե «Չելսիի» հետ դիմակայությունը։

- Նախ եկեք ճշտենք՝ ինչ կապ ունի «Նոան», կամ որևէ հայկական ակումբ հայկական ֆուտբոլի հետ։ Ես կասեի, որ այդ կապը կամ չկա, կամ շատ փոքր ու քիչ է, իսկ ի՞նչ կապ ունի մեր հավաքականը հայկական ֆուտբոլի հետ․․․ այժմ ես կանվանեի հայ լեգիոներների և լեգիոներ հայացածների հավաքական։ Մի խոսքով, չափազանց քիչ բան կա ուրախանալու։ Նույնիսկ մանիպուլյացիաներով չեն կարողանում իրենց դեմքը փրկել ու պարզ ճակատով ֆուտբոլասերներին ներկայանալ էդ երկու մանրեները, որոնց լայն ֆուտբոլային հասարակությունը չի ճանաչել մինչև ՀՖՖ նախագահ ու փոխնախագահ դառնալը և անմիջապես դրանք կմոռացվեն վռնդվելուց հետո, չնայած կհվեն նաև այդ ժամանակ, բայց կհիշվեն հայհոյանքների տարափով, որպես հայկական ֆուտբոլի թշնամիներ։ Ախր հասկանում եք, այս արարածները ոչնչացրել են նաև հայկական մրցավարությունը։ Վերջերս հայտարարություն հրապարակեց մրցավարներից մեկը՝ Սամվել Հովսեփյանը, սրանից մի քանի ամիս առաջ իր քաղաքական հայացքների պատճառով մրցավարությունից հեռացվեց մեկ այլ մրցավար․․․ սրանք «դեմոկրատիա-դեմոկրատիա» ասելով՝ ամենաբռնապետական ռեժիմներից ավելի բռնապետական ռեժիմ են։ Սրանք իրենց հոգևոր հոր նման զբաղված են միայն իրենց PR-ով՝ թքած երկրի վրա էլ, ժողովրդի վրա էլ։ Տարիներ առաջ էս թրքահարճ, թրքաբարո անհայրենիքը իր կայքում անհանգստանում էր ադրբեջանցի զինվորների մայրերի մասին, այ․․․ կներեք էլի, չեմ կարող դրան որակել, մեզ կանայք էլ են կարդում, ինչու ես լուռ, Եռաբլուրում ե՞րբ ես եղել վերջին անգամ, ինչո՞ւ ես լուռ, մեր զոհերի մայրերի վիճակը քեզ չի հուզում, քոպեսները անբարոյական ծնվում են, քոպեսները անբարոյականության, դավաճանության, անազգ ու անհայրենիք լինելու էտալոն են․․․

- Դուք նաև ակտիվ եք հանրային կյանքում, չեք վարանում բարձրաձայնել ձեր կարծիքը, կխնդրեի կարծիք հայտնել նաև մեր ժողովրդին հուզող տրանսպորտի թանկացման, ինչպես նաև հայտարարագրերի պրակտիկան գործածելու վերաբերյալ։

- Ընդհանրապես զարմանալի կլիներ, որ այս ազգուրաց , ազգադավ իշխանությունները որևէ լավ բան անեին ժողովրդի համար։ Նրանց լկտիությունը հերիքում է, որ իրենց արած հիմարությունները ներկայացնեն որպես մեր ժողովրդի կյանքի բարելավման գործընթաց։ Ասենք, թանկացրել են տրանսպորտը, բայց ներկայացնում են, թե ինչ եք ասում, տրանսպորտը էժանացրել ենք, հայտարարագրերը մեր բարեկեցության համար են ներդրվում, հարկերը բարձրացնում են, փոքր ու միջին գործարարությունը խթանելու համար։ Աբսուրդ է, իրենց պադավատների պատուհաններից ամեն ինչ իրենք տեսնում են իրեն համար հաճելի գույներով։ Սրանք կոնկրետ ծրագրով անդադար խարխլում են երկրի հիմքերը, վերացնում են մեր պետականությունը, կոտրում են մեր ժողովրդի իմունային համակարգը։ Այս վիճակից ելքը մեկն է, միասնական ուժերով, ոտքի կանգնել ու կանգնեցնել այս պետականակործան ընթացքը։ Դրա վառ օրինակը տրանսպորտի թանկացման բոյկոտն է, դա պարտադիր պիտի շարունակել, հարկերի դեմ պայքարը պիտի թափ հավաքի։ Մենք կամ պիտի կանգնեցնենք այս ընթացքը, կամ առերեսվելու ենք նոր ցեղասպանության։ Մեր հիմնական թշնամին ներսից է, մեզ խայթող օձը մեր տան մեջ է, մի ընտանիք ձեռք է առնում մի ողջ ազգի, տեսեք տեսեք տրանսպորտով եմ երթևեկում, կապույտ ավտոբուս նստում եմ, կանաչ ավտոբուսից իջնում եմ, մի համարի ավտոբուս նստում եմ, այլ համարի ավտոբուսից իջնում եմ վերջում էլ պարզվում է, որ 4 երեխա ունեցողը կարող էր երթևեկել ձրի, էէ, դիմի Թել սելինթ, թող փողդ ետ տան, բայց կտա՞ն։ Սյս ամենը հիշեցնում է կլոունադա, այս ամենը արվում է որոշ մարդկանց ուղեղները լվանալու համար։ Ինչ ուզում է անեն, այս ամենից կա մեկ ելք՝ այս թշնամիների հեռացումը, սրանց մնալու ամեն վայրկյանը նոր աղետ է բերում մեր երկրին․․․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին