▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական հեռուստաեթերի 80 տոկոսը ոչ միայն ցածրակարգ կոնտենտ է, այլև՝ վտանգավոր»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հայկական հեռուստաեթերի գործնականում 80 տոկոսը ոչ միայն ցածրակարգ կոնտենտ է, այլ պարզապես վտանգավոր: Այդ կոնտենտը ամեն օր ժամեր շարունակ աղավաղում է հանրային գիտակցության ու ենթագիտակցության բոլոր խորշերը, առավել ևս այն սերնդի, որը դեռ կայացած չէ, ձևավորման փուլում է, չունի ներքին «պաշտպանիչ» շերտեր:
Բնական է, որ մտածել, թե հնարավոր է առավոտից երեկո պահակ կանգնել հեռուստացույցի առաջ և թույլ չտալ, որ դեռահասները, պատանիները հետևեն դրան, անմտություն է:
Բայց, Հայաստանի խորհրդարանում չկա այդ խնդրով զբաղվող: Փոխարենը կա «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու մի համառ ցանկություն:
Հեռուստաընկերություն, որը ոչ միայն վտանգավոր չէ հանրային առողջության համար, այլ վտանգավոր է թերևս դրա բացակայությունը, որքան էլ այո՝ բնականորեն կարող է չբավարարել շատ հեռուստադիտողների պահանջ կամ ճաշակ: Չկա իդեալական հեռուստաալիք:
Բայց, «Շողակաթի» հանգամանքը կարևոր է ոչ միայն հանրային, այլ նաև պետական իմաստով: Ի վերջո, մենք, որպես պետություն, մեր պետական ինքնության հարցում դիտարկո՞ւմ ենք դավանա-քաղաքականության, քրիստոնեականության մեր նկարագիրն ու բաղադրիչը, որը գերակայորեն արտահայտվում է ի դեմս Հայ Առաքելական եկեղեցու, թե՞ մեր ինքնության այդ բաղադրիչը տալիս ենք քամուն:
Եվ դա այն դեպքում, երբ համաշխարհային փոթորկի այս ժամանակաշրջանում շատ ու շատ պետություններ, այդ թվում մեր հակառակորդ, փորձում են պարզապես ավազից ու փոշուց ստանալ դավանաքաղաքական ինչ որ ինքնություն ու նկարագիր, գիտակցելով համաշխարհային մեծ անցումների շրջանում դրա էականությունը:
Պարզ է, որ միայն հեռուստաալիքով չէ, որ պետք է լուծվի այդ հարցը: Բայց, հեռուստաալիքի առկայությունը օգտակար և կարևոր միջոցներից մեկն է, ընդ որում ոչ թե չեղած տեղից ինչ որ բան ստեղծելու, այլ մեր պարագայում՝ եղած ահռելին քամուն չտալու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին