▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական շոուբիզն ամանորյա գիշերը միլիոններ է աշխատում

Գալիս է Ամանորը ու անխտիր բոլորը պատրաստվում են Ամանորին: Այդ պատրաստություններից հետ չեն մնում նաև հայկական ռեստորանները, կլուբները ու հացատները: Իսկ ի՞նչն է ավելի շատ կարևոր ռեստորաններում, իհարկե, թե ով է երգելու, ով է պարելու, ով է արտասանելու. մի խոսքով կարևորը շոուբիզի ներկայացուցիչն ու, իհարկե, նրանց մատուցած երաժշտությունը: (Էս էն դեպքն է, որ ուտելիքի լավը կապ չունի): 

Դե, իհարկե, եթե ես էսքանը գիտեմ, երգիչները գիտեն ու գիտեն, և բնական է, որ էն հայտնի երգիչները` Թաթան ու Արտաշը, Սպիտակցի Հայկո, Արման Հովհաննիսյանը, Արամեն, Քիսոն... էս պարագայում դառնում են գին թելադրող ու սկսում են թվեր կրակել, ու եթե չեմ սխալվում նրանց մոտ գինը մեծ է լինում, եթե պիտի ողջ գիշեր մի տեղ մնան, իսկ փոքր, երբ կարող են մի քանի տեղ գնալ:

Կա մի տարածված խոսք, որ շոուբիզը ժամը 24:00-ին տունը չի անցկացնում ու իրենց Ամանորը սկսվում է 23:50, իսկ 24:00-ին սկսվում է նրանց փող աշխատելու երեկոն: 

Մի խոսքով, եթե հաշվենք ամանորյա գներով, որոնք հիմնականում օդնավակայանի գներին են հավասար, ապա էս Ամանորին բոլորս փող ենք ծախսում շատ, իսկ իրենք փող են աշխատում ու էլի շատ, ու ամենազարմանալուն էն է, որ երգիչները մոռանում են իրենց տված խոստումները, այն է. «Ես ռեստորանում երբեք չեմ երգի»: Ասածս ի՞նչ ա` «Հայկական շոուբիզը ամանորյա գիշերը միլիոներ են աշխատում»:

Հ.Գ.Ասում եմ՝ ձեն ունենայի ես էլ երգեի, հաստատ մի ավտո կառնեի:

Անկախ  Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին