▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական զինված ուժերի մասին գումարի դիմաց Ադրբեջանին տեղեկություններ տված անձը կալանավորվել է․ ԱԱԾ

Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի եւ ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ Ս-ն կալանավորվել է։ Այս մասին  News.am-ին հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ի կողմից ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասինոր ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում գտնվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների  կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաեւ մարդկային կորուստների եւ այլնի վերաբերյալ, որն ընդունելով՝ լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները եւ դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումարներ։

Ընդ որումորոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ ԶՈւ-երում՝ այդ եղանակով կրկին տեղեկություններ հավաքագրելու եւ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով, ինչը սակայն նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինների կողմից մերժվել է նրան աշխատանքի ընդունելու դիմումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին