Ստամբուլում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման վիճելի թեմաներին է անդրադարձել գերմանական Deutsche Welle պարբերականը։Գերմանական պարբերականը թվարկել է 5 վիճելի հարց Մերկելի եւ Էրդողանի միջեւ կայացած հանդիպումից։
Առաջին վիճելի թեման ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ փախստականների թեման է, որը ներառված է վիզաների ազատականացման համար 72 կետանոց նախապայմաններում։ Թուրքիայի խորհրդարանանում պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու օրինագիծը Անգելա Մերկելի կողմից բավականին բացասական է ընդունվել, ինչը եւս վիճելի թեմա է եղել։
Հաջորդ վիճելի թեման Թուրքիայում մամուլի ազատության խիստ սահմանափակումներն են, ինչին համաձայն չէ նախագահ Էրդողանը։ Վիճելի խնդիրներից է նաեւ ZDF-ի հաղորդավար Բոհերմանի բանաստեղծությունը նվիրված Էրդողանին։ Եւ վերջապես Բունթեսթագի օրակարգ մտած Հայոց ցեղասպանության բանաձեւը, որտեղ 1915-ի համար օգտագործվում է ցեղասպանություն եզրույթը։