▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, որդու դին դիահերձարանից վերադարձրել են 11 ամիս անց

«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը հայտնում է․

/filemanager/uploads/2021/09/week-1/zinvor_Mher.jpg

«Սեպտեմբերի 5-ին Արցախի Մարտունի քաղաքը վերջին հրաժեշտն է տվել 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Թալիշի համար մղվող մարտերում մանկության և մարտական ընկերոջ՝ Արսեն Աղասյանի հետ մարտիրոսված հայորդի՝ շարքային Մհեր Աբրահամյանին։

Արցախյան 44-օրյա պատերազմում Մարտունիի պաշտպանության ժամանակ նահատակվել է նաև Մհեր Աբրահամյանի հայրը՝ Նիվո Աբրահամյանը։
Մհերի հոր աճյունը 10 ամիս առաջ է ամփոփել Մարտունի քաղաքի գերեզմանոցում։

Մհեր Աբրահամյանի աճյունը 11-րդ ամիսն է լրանում գտնվում էր Հայաստանի դիահերձարններից մեկում է և միայն ճարահատյալ մոր, հարազատների, ընկերների երկար որոնումներից հետո վերադարձրին Մհերի դին...

Մի՛ թաքցրեք զոհվելուց 11 ամիս անց՛ սակայն դեռ ճանաչելի մեր հերոսների աճյունները...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին