▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտարարություն` նկարահանող օպերատորին անօրինական կերպով բերման ենթարկելու մասին

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այսօր` հուլիսի 23-ին, ժամը 13-ի հատվածում ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժանմունքի մոտ տեղի ունեցող ակցիայի նկարահանումների ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ilur.am լրատվական կայքի նկարահանող օպերատոր Սարգիս Գեւորգյանին: Սարգիս Գեւորգյանը այսօր եւ երեկ լուսաբանել է Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված հանրային բողոքի ցույցերը եւ դեռ երեկ են ոստիկանները փորձել օպերատորին հեռացնել պիկետի վայրից: Այսօր, ինչպեսեւ երեկ, Սարգիս Գեւորգյանը բողոքի վայրում եղել է իր գործընկեր լրագրողի հետ, որի հանձնարարությամբ իրականացրել է նկարահանումները: Օպերատորը բերման ենթարկված այլ 5 անձանց հետ մոտավորապես 15:30-ին ազատ է արձակվել ոստիկանությունից: 

Այս հայտարարությամբ դատապարտում ենք ոստիկանության վարվելակերպը եւ գործադրած միջոցները նկարահանող օպերատորի նկատմամբ, այդ գործողությունները գնահատում ենք որպես օպերատորի եւ իր գործընկեր լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարման անօրինական եւ բռնի խոչընդոտում, ինչը քրեորեն պատժելի արարք է:

Պահանջում ենք ոստիկանությունից` այսուհետ բացառել ԶԼՄ ներկայացուցիչների օրինական պարտականությունների կատարման խոչընդոտման այլանդակ պրակտիկան, զգուշացնելով, որ այդօրինակ վարվելակերպի շարունակման դեպքում ոստիկանները կարող են բախվել անհաղթահարելի եւ վտանգավոր խնդիրների:

Փաստաբաններին կոչ ենք անում մասնագիտական օժանդակություն ցուցաբերել Սարգիս Գեւորգյանին` սեփական քաղաքացիական եւ մասնագիտական իրավունքների հետագա պաշտպանության գործում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ,
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե,
galatv.am-ը,
Հանրային ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական ծրագիր,
epress.am-ը,
«Շրջապատ» շաբաթաթերթ,
Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,
Asekose.am-ը,
«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, Մեղրի
«Քաղաքացիական Ֆորում» ՀԿ,
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Վանաձոր,
«Իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ»,
3 տասնյակ քաղաքացի Հայաստանից եւ ԱՄՆ-ից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին