Հոլիվուդյան դերասանուհի Լինդսեյ Լոհանին կրկին լուսանկարել են գիշերային ակումբներից մեկից դուրս գալուց և կրկին ալկոհոլի ազդեցության տակ: Չնայած այդ ամենին՝ դերասանուհին ամենևին էլ չի փորձել թաքնվել պապարացցիներից, հակառակը, հաճույքով տարբեր կեցվածքներ է ընդունել նրանց առջև և նույնիսկ օդային համբույրներ ուղարկել նրանց ուղղությամբ:






