▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է էլեկտրաէներգիայի նոր սակագինը. այն կթանկանա 7 դրամով

2015 թվականի հունիսի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ այլ հարցերի հետ կքննարկվի նաեւ էլեկտրաէներգիայի նոր սակագինը:

Այժմ բնակչության համար գործում է հետևյալ սակագները՝ 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար 41 դրամ 85 լումա է (ցերեկային) և 31 դրամ 85 լումա (գիշերային):

Նոր սակագինը ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից։

Ըստ Հանձնաժողովի կայքում տեղադրված նախագծի՝

Սահմանվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.

1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 37.28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին`33.28 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 39.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 45.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ա. ցերեկային սակագին` 48.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 38.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Առավել մանրամասը`ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին