▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է` որտեղ է Փաշինյանն անցկացնում արձակուրդը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նկատել են Տավուշում` ուժեղացված անվտանգության և ավտոշարասյան ուղեկցությամբ։

 

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում վարչապետին սպասարկող յոթ պետական մեքենաներից ու հսկող մեկ ոստիկանական մեքենայից բաղկացած շարասյունը անցնում է Տավուշով։

Հիշեցնենք, որ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատև արձակուրդում, որը, ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին