Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։
Sputnik Արմենիայի հաղորդմամբ` նրանք են.
1. Ամբարդանյան Մելս Կարապետի
2. Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3. Մանուկյան Ժորա Վանոյի
4. Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5. Մանուկյան Հովսեփ Ռոբերտի
Նրանցից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: