▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի երաժիշտ Սևակ Մելքոնյանի անցած ուղին և ձեռքբերումները

Երաժիշտ Սևակ Մելքոնյանը լսարանին առավելապես հայտնի դարձավ «KarenSevak Production» մեծ մասսայականություն վայելող երաժշտական նախագծի շնորհիվ, որի հիմքը դրվել է 2004-ին:

/filemanager/uploads/2022/02/week-2/Sevak_2_1.jpg

«Դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Համբարձումյանի հետ հիմնել էինք «KarenSevak Production»-ը և «KarenSevak band»-ը, մինչև այսօր էլ աշխատում ենք միասին՝ ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- Asekose.am-ի հետ զրուցում նշեց Սևակ Մելքոնյանը:

Սևակի խոսքով՝ առաջին համագործակցությունները Հայաստանում մեծ հեղինակություն վայելող արտիստների հետ սկսվել էին հենց այդ շրջանում:

«2004 թվականից, որպես «KarenSevak Production»-ի գործիքավորողներ և երաժշտական պրոդյուսերներ, համերգների, մենահամերգների ու երաժշտական նախագծերի տեսքով համագործակցել ենք ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի, ՀՀ վաստակավոր արտիստներ Նունե Եսայանի, Արման Հովհաննիսյանի, Սիրուշոյի, Ռազմիկ Ամյանի, Արամեի, Արմենչիկի, ինչպես նաև Լիլիթ Հովհաննիսյանի, Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Արամ MP3-ի, Միհրան Ծառուկյանի, Սոնա Ռուբենյանի, Արա Մարտիրոսյանի, Հայաստանի երգի պետական թատրոնի, «Արցախի ձայներ» նախագծի և շատ շատերի հետ։ Մեծ պատիվ էր, որ ի սկզբանե կարողացանք նման արտիստների հետ աշխատել: Նրանց հետ մինչ օրս շարունակվող աշխատանքը փաստում է այն մասին, որ ամեն ինչ լավ է արվում»,- ասաց Սևակը:

Սևակը հավելեց, որ իրենց աշխատանքային առանցքային կետերից են նաև հայկական էստրադայի ներկայացուցիչների համերգները, որոնք վստահել են «KarenSevak Production»-ին, որպես երաժշտական պրոդյուսերներ ե երաժիշտ կատարողներ։

«Ի ուրախություն մեզ՝ շատ ճանաչված աշխատանքներ կան արված: Համերգային ձևաչափով համագործակցել ենք Ռազմիկ Ամյանի, Կամո Սեյրանյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Արամեի, Սիրուշոյի, Սարո Թովմասյանի, Նունե Եսայանի և այլոց հետ: Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս կայացած համերգների շրջանակներում»,-ասաց Սևակը:

Նշենք, որ Սևակը և Կարենը մոտ 600 երգերի գործիքավորման հեղինակներ են: Հայկական էստրադայի ամենապահանջված երգերի հիմքում հենց նրանց անուններն են:

Այսքան մեծ աշխատանքը ոչ միայն երաժշտասերների գնահատականին է արժանացել. 2017թ․-ին Հայ ժամանակակից երաժշտարվեստում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից Սևակ Մելքոնյանը արժանացել է պատվոգրի։ 2018թ.-ին Երևանի քաղաքապետարանի կողմից որպես «KarenSevak Production»-իհիմնադիր՝ կոմպոզիտոր, դաշնակահար, Սևակ Մելքոնյանն արժանացել է պատվոգրի՝ Երևան քաղաքի մշակութային կյանքին ակտիվ մասնակցության և ներդրած ավանդի համար։

 

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին