Մեքսիկական ծագում ունեցող հայտնի երգչուհի Ջենի Ռիվերան ավիավթարի զոհ է դարձել: Learjet 25 ինքնաթիռը Մոնտերեյից Տոլուկա էր թռչում, երբ հանկարծակի անհետացել է ավիադիսպետչերների էկրաններից: Այս մասին հաղորդում է «Ռիա-Նովոստի»-ն: Ֆոլկլորային երգերի հայտնի կատարող Ջենի Ռիվերային հաջողվել էր ճանաչում ձեռքբերել նաև իր հայրենիքի սահմաններից դուրս` ամբողջ աշխարհում վաճառելով ձայնասկավառակների ավելի քան 22 միլիոն օրինակ:
43-ամյա երգչուհին Մեքսիկայում և ԱՄՆ-ում մեծ համբավ ուներ: Նա կարողացել է նաև բացահայտել երիտասարդ տաղանդների և նրանց օգնել հայտնվել շոու-բիզնեսի ասպարեզում: Երգչուհին բազմիցս «Լատինական Գրեմմի»-ի դափնեկիր էր դարձել: