▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիներն` իրենց անունների մասին

 

Անունը այն յուրահատուկ բառն է, որ ամենից հաճախ ենք լսում մեր կյանքի ընթացքում, քան որևիցե ուրիշ բառ: Այսօր աշխարհում ամենատարածված անունը Աննան է, որն ունի մոլորակի 1.5 մլն բնակիչ:
Անունը ընտրում են մեր կամքից անկախ, և շատ քչերն են այն հետո փոխում: Նախկինում էլ մարդիկ մեծ կարևորություն են տվել անվանը: Յուրաքանչյուր մարդ իր անունը որևէ գույնով է պատկերացնում, ինչն էլ խոսում է նրա խառնվածքի և մարդկային հատկանիշների մասին: Նուրբ գույները խոսում են մարդու հանգիստ, ինքնավստահ և ոչ շատ կամային բնավորության մասին, իսկ վառ գույները թաքցնում են նույնքան վառ, իշխող և համառ անձնավորության: Իսկ թե ի՞նչ են պատմում հայտիները իրենց ունների մասին, ներկայացրել է esyes.am-ը:

Լիլի Էլբակյան 
«Փոքր հասակում ես տարբեր անուններ ունեի, բայց ինձ ամենաշատը Լիլի է դուր գալիս: Մայրս ինձ Լիկա է ասում, ու շատերն ինձ այդպես էլ ճանաչում են: Լիլին կամ, կարծեմ, Լիլիթը հունարեն լուսին է նշանակում: Քեռիս էլ միշտ Շուշան է ասել` լիլիա ծաղկի իմաստով: Իմ անունն ինձ համար կա´մ շուշանի նման սպիտակ է, կա´մ դեղին: Ընդհանրապես հունական անուններ շատ եմ սիրում, նաև Աննա և ՙԷ՚-ով սկսվող բոլոր անուններն եմ սիրում»:
Իռեն Ուլիխանովա
«Իմ անունը ֆրանսիական է. ծնողներս Իռեն անունով մի գեղեցիկ աղջկա են հանդիպել և որոշել աղջիկ ունենալու դեպքում այդպես կոչել: Իմ անունը շատ եմ սիրում ու ինձ ուրիշ անունով չեմ պատկերացնում: Ու թեև այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում, բայց նկատել եմ, որ նույն անունով մարդիկ նման են իրար: Սիրում եմ Սոֆի, Հայկ, Դավիթ, Արամ, Արթուր, արդեն նաև Աշոտ անունները (նկատի ունի որդու անունը)»:
Լեյլա Սարիբեկյան
«Կարող է թվալ, որ իմ անունն արաբական ծագում ունի, սակայն ես այն զուտ հայկական եմ համարում: Մի ազգագրագետ իմ անունը բառակազմորեն վերլուծեց և ասաց, որ այն շատ հին արմատներ ունի: Այն կազմված է սիրո խորհրդանիշ և Հիսուս Քրիստոս արմատներից, և նշանակում է Սուրբ երրորդություն: Այն ընտրել է մայրս` ի պատիվ Թիֆլիսի հայտնի դերասանուհի-երգչուհի Լեյլա Աբաշիձեի: Կարծում եմ` Լեյլան շատ ավելի հին արմատներ ունի և հնագույն լեզուներից հենց հայերենին է պատկանում»:
Հրաչուհի Ութմազյան 
«Ինձ տատիկիս` Հրաչուհի Ջինանյանի պատվին են Հրաչուհի անվանել: Շատ սիրում եմ անունս, այն նշանակում է հուր աչքեր ունեցող: Դրանից է միգուցե, որ իմ անունը միշտ կարմիր եմ պատկերացնում: Իսկ տղաների անուններից ամենաշատը Նարեկ անունն եմ սիրում և կարծում եմ, որ մարդու բնավորության վրա անունը մեծ ազդեցություն է թողնում»:
Մարթա

«Գիտեմ, որ անունս գերմանական ծագում ունի, բայց չգիտեմ, թե ինչ է նշանակում: Լսել եմ, որ հունական դիցարանում Մարթա անունով դիցուհի կա: Երբեք չեմ մտածել անունս փոխելու մասին, այն ինձ շատ է դուր գալիս: Ընդհանրապես սիրում եմ եվրոպական անուններ` Դանիելա, Մերի, Էրիկ, Առնո: Իսկ իմ անունը մորեգույն եմ պատկերացնում»:

72157632637012795

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին