▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն կրկին նամակով դիմել է միջազգային կառույցներին՝ ադրբեջանական ագրեսիան Արցախում դադարեցնելու համար: Այս կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.

«Որպես «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի բարի կամքի դեսպան, մենք խաղաղության կոչ ենք անում և Միավորված ազգերի կազմակերպությանը խնդրում ենք դիմել գործնական քայլերի», - գրել է ֆուտբոլիստը:

Հավելենք, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին ուղղված նամակի տակ ստորագրել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016թ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին