▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեքիաթ մեծերի համար 21+

Երբ Մարդը միացրեց համակարգիչն ու բացեց ֆեյսբուքի իր էջը, սուրճի բաժակում մնացել էր միայն թանձր նստվածքը` ջրի բարակ շերտով: Դա էլ կվայելեմ առաջին գրառումները կարդալիս` մտածեց Մարդը: Տեսնես ի՞նչ հետաքրքիր բան կպատահի: Սուր հումորի ու նոր ավտովթարի փնտրտուքով վառեց առաջին ծխախոտը: Շամշյանը լռում էր, վթար չկար, իսկ ամենազվարճալի իրադարձությունն աշխատավարձը եռակի բարձրացնելու կառավարության որոշումն էր: Մարդը տագնապեց:

Լավ, մտածեց Մարդը, մի հատ տեսնեմ բամբասանքներից ինչ կա. պատգամավորները սուսուփուս օրենք էին ընդունում, կաշառքից ձեն-ծպտուն չկար, աստղերը բոլորն անխտիր ամուսնացել էին, համեստ շորեր հագել, ակումբներից վերադարձել էին` այլևս երբեք այնտեղ չայցելելու վճռականությամբ: Իսկ Ավետ Բարսեղյանն արդեն երեք ամիս կատարում էր երգ-երաժշտություն չգրելու իր հրապարակային խոստումը: Վերջին հույսը Քիմ Քարդաշյանն էր: Սակայն նա էլ կրիայի պես փակվել էր իր պատյանում` հասարակության աչքից հավերժորեն պահելով իր մարմնի բարեմասնությունները:
Անցան ժամեր: Պատկերը նույնն էր: Չէ, էս երկիրը երկիր չի, մտածեց մարդը, կուլ տվեց սուրճի սառած կումը, ծխեց վերջին գլանակն ու դառնացած սրտով դուրս եկավ ֆեյսբուքից:

Միքայել Յալանուզյանի գրառումը

Ֆեյսբուք

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին