Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Թուրքական Akşam թերթը տեղեկացնում է,որ Թուրքիայի նախագահ Ռ.էրդողանը անդրադառնալով Արցախյան հարցին հայտարարել է. «ԼՂ կոնֆլկտի կարգավորման հարցում կա առաջընթաց...Եթե սկզբից հայկական օկուպացիայից ազատագրվեն 5 շրջանները, ապա կարելի է խոսել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացի մասին...Ամբողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքները օկուպացված են Հայաստանի կողմից... Եվ եթե բոլորն ընդունեն այդ փաստը, ապա ինչու՞ չէ, վերջ կդրվի այդ օկուպացիային... »:
Էրդողանի այս հայտարարությունը հաջորդեց երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այն բարբաջանքին, որ արցախյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին... «Բոլոր» ասելով Չավուշօղլուն ի նկատի ունի իրենց ԲՈԼՈՐԻՆ բացի Հայաստանից և Արցախից...
Էրդողանն իր այս հայտարարությամբ բացահայտեց, որ արցախյան հակամարտության լուծման գործընթացում Անկարան և Բաքուն հանդես են գալիս նախապայմաններով՝հետ տվեք 5 շրջանները,իսկ հետո կխոսենք տարածաշրջանում իրավիճակի կարգավորման մասին... ՌԴ նախագահ Վ.Պուտինի լռակյացությունն այս հարցի վերաբերյալ և լրագրողների հարցերին չպատասխանելը բերում են այն եզրահանգման, որ այս հարցի շուրջ Անկարա-Բաքու տանդեմին միացել է նաև ՌԴ-ն...
Իրավիճակը բավական բարդացել է...Ռուսաստանը Անկարայից և Բաքվից սպասվելիք ինչ-որ դիվիդենտների դիմաց «զոհաբերությունների» է գնում Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին...Կրկնվում է այն,ինչ տեղի ունեցավ 1921 թ-ին...
Հայ ժողովուրդը չպետք է դա թույլ տա...