ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի էջն իշխանազավթները փակել են: Ո՛չ գնում են, ո՛չ խոսում, ո՛չ էլ վարքն է Արցախի մասին հիշատակում: Հերթը Հայոց պատմության հաջորդ էջինն է՝ Հայոց ցեղասպանության ուրացմանը: Բարձրացրածս հարցերի պատասխաններն ուղղորդում են գտնել կառավարության ծրագրում: Նայել եմ: Մի քանի անշունչ տող: Ընդհանրական ձևակերպում: Ոչ մի խոսք ցեղասպան վարչակարգերի ու դրանց իրավահաջորդների պատմաքաղաքական և իրավական պատասխանատվության մասին: Ցեղասպանության մասին հիշատակումը միանգամից մեղմել են թուրքի համար, անհասկանալի կերպով այն կապելով տարածաշրջանային լարվածությունների հետ: Ասեմ պարզ, ասում են՝ հիշում ենք Ցեղասպանության մասին, բայց թո՛ւրք, եթե կլարվես չենք հիշի: Ու սա այն դեպքում, երբ Հայ ժողովրդի կողմից ունենք ընդունված Համահայկական հռչակագիր, համապարփակ ներկայացված է մեր անելիքները, խնդիրներն ու նպատակները: Այդ հռչակագիրն ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (ՀՀ հանրության, սփյուռքի մեր կառույցների հետ լայնածավալ քննարկումների արդյունքում), որը չի խուսափել գրել Օսմանյան կայսրության, Թուրքիայի իրավահաջորդության, պատասխանատվության, մեր պահանջների ու իրավատերը լինելու և դրա համար առանց սահմանափակումների պայքարելու մասին: Լավ: Եթե Ձեր «դուխը» այդքան չի հերիքում Համահայկական հռչակագրի դրույթները վերարտադրելուն, գոնե Ձեր գրած, հազար անգամ իրականությունը մեղմացրած տեքստին միս ու արյուն տվեք` բարձրաձայնե՛ք, գործե՛ք: Գոնե Ձեր իսկ զավթած ԱԺ-ի ամբիոնից: Գոնե այս պայմաններում, թուրքի աչքից հեռու: Հետո էլ ասում եք՝ օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի, նիկոլ չի: Բա ի՞նչ է» Դիտեք նաև՝ |
«Հետո էլ ասում եք՝ օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի». Աննա Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet