20-րդ դարում հայերի տարածքային, մարդկային և այլ կորուստների մի մասը պայմանավորված էին ոչ այնքան «դուխի» և մարտունակության պակասով որքան աշխարհաքաղաքական վիճակի սխալ գնահատականի պատճառով:
Հիմա մենք պետք է գործենք «առանց սխալվելու իրավունքի» սկզբունքով, քանի որ սպառել ենք «ռացիոնալ դաշտի» բոլոր ռեզերվային ռեսուրսները:
Իմ կարծիքով հայության առջև կանգնած խնդիրը ոչ այնքան մտնել թե չմտնել է ՄՄ այլ հետպուտինյան Ռուսաստանի բերած մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելն է, բայց դրա համար նախ պետք է պահպանել այն ինչ ունենք: Իսկ հետպուտինյան Ռուսաստանը սարերի հետևում չէ: