▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նշվում է, որ համագործակցությունը դադարեցվել է երկկողմանի համաձայնությամբ:

Ֆեդերացիան հայտնում է, որ որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում: ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար եւ հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում: Հայաստանի հավաքականի նսոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:

Խաշմանյանը հավաքականը գլխավորել էր 2019թ. նոյեմբերի սկզբին: Փոխարինել էր Արմեն Գյուլբուդաղյանցին, որը հրաժարական էր տվել հոկտեմբերի կեսերին: Նա ընդամենը 2 խաղ է անցակցրել ազգային ընտրանու ղեկին: Դրանք կայացել են Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում: Որակավորման փուլի նախավերջին տուրում Հայաստանը տանը 0:1 հաշվով զիջել է Հունաստանին, իսկ վերջին տուրում կրել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը: Իտալիային հյուրընկալվելիս 9 գնդակ է ընդունել սեփական դարպասը եւ խփել միայն 1-ը: Ընդամենը 2 օր ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ թե ՀՖՖ-ից, եւ թե ինքը՝ Խաշմանյանը, ասել էին, որ նրա ապագայի վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին