Մի շատ հատկանշական դիտարկում: Անցած տարի, դեկտեմբերի 2-ին Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղիղ 94 տարի առաջ, նույն օրը Հայաստանի անկախ հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որի արդյունքում Հայաստանի առաջին հանրապետության կյանքն ընդհատվեց:
Այսօր նորից դեկտեմբերի 2-ն է, և այժմ արդեն ՀՀ ԱԺ-ն է որոշելու, թե ինչպիսին կլինի մեր երկիրը մեկ տարի հետո՝ դեկտեմբերի 2-ին: Կլինի՞ արդյոք ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական Հայաստանի հանրապետությունը, թե ոչ: Զգու՞մ են արդյոք ՀՀ ԱԺ պատգամավորներն այն պատասխանատվությունը, որը դրված է իրենց ուսերին, պատկերացնու՞մ են, թե ինչ որակում կստանա նրանց գործողությունը՝ պատմական կտրվածքով: Եթե մեկ պահ մտածեին ու պատկերացնին, կտրվեին նյութական արժեքներից ու տեղափոխվեին մի 10, 20, 30, 50 տարի հետո, երևի թե ամբողջ ունեցվածը կտային վերախմբագրելու համար այն սխալը, որը, հնարավոր է կգործեն վաղը՝ քվեարկելով Հայաստանի ինքնիշխանության դեմ: Այսօր Պուտինն ու Էրդողանն են հանդիպում, էլի դեկտեմբերի 2-ին, մի փոքր մտածեք, նոր սեղմեք էդ կոճակը, որը կարող է կործանարար լինել ՀՀ Անկախ Հանրապետության համար: