▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արցախի ՊԲ-ն խոցված Bayraktar-ի մնացորդներն է ցուցադրել

Արցախի ՄԻՊ-ը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացրել է զեկույց Ադրբեջանի ագրեսիայի. . .

Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը. Կարին Տոնոյան

Ամուր թիկունք՝ ավելի մոտ տարածությունից. կանանց կամավորական ջոկատ է ձևավորվել

Ալբերտ Հովհաննիսյանի հոր կոչը

Եթե իմ երկրի համար անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում. Լևոն Արոնյան

Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել. Վահրամ Պողոսյան

Մեր երազանքները կապվեցին մեր զինվորների ու մեր հայրենիքի հետ

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

Վարչապետը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն անդրադարձել է ագրեսիայի դեմ քայլերին

«Սփյուռքը կարևոր դեր ունի Արցախի միջազգային ճանաչման հարցում. աշխատանք պետք է տանել»․ Արամ Ա

Քաջաբար զոհվել է ձյուդոյի Հայաստանի երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը

«Կառավարությունը, եթե գտնի նպատակահարմար, կբացի փակագծերը». Շարմազանովը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը

Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ն լեգիտիմ իրավունք ունի ԼՂ հակամարտության գոտում հակաահաբեկչական. . .

Վարչապետն, այո՛, ասել է՝ պատրաստ է հանդիպել Ալիեւի հետ, բայց մյուս կողմն էլ պետք է պատրաստ. . .

Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը

Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում. ТАСС

Ոչնչացվել Է Ադրբեջանի ԶՈՒ բարձրաստիճան սպա Սեիդ Զաուր Հուսեյն օղլու Ջաֆարովը

Անվտանգության խորհրդի նիստը սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով

ԱՄՆ-ից Հայաստան է փոխադրվել ևս 43 տոննա հումանիտար բեռ

«Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի. ՀՌՀ

Մեր հայրենակիցները Հայաստանի եռագույներով ցույց են արել Հունաստան-Թուրքիա սահմանին

ՊԲ-ն հրապարակել է ևս 19 զոհված զինծառայողի անուն

Ալինա Մարտիրոսյանի ամուսինը վիրավորվել է Արցախում

Ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ և աշխարհին ցույց տաք, թե ինչի է ընդունակ հայ տղամարդը․ Աննա Հակոբյան

Ի՞նչ է պետք անել պատերազմի ավարտից անմիջապես հետո. Արսեն Ջուլֆալակյան

Հրադադարի ռեժիմի վերահսկողական մեխանիզմ ձևավորելու համար ակտիվ աշխատում ենք ՌԴ ՊՆ մակարդակով․ Լավրով

Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի. Ռուբեն Բաբայան

Հայաստանը հարձակման տակ է․ համաշխարհային ռեփեր Փաֆ Դիդդի գրառումը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տավուշի թեմի առաջնորդին

Առաջնագծում զոհվել է Սերգեյ Բագրատյանի եղբոր որդին

Ես կամավորագրվում եմ… Սրբուհի Գրիգորյան

Արցախի նախագահն ընդունել է գերմանացի պատգամավորներին

Սիրիայից ահաբեկիչների նոր խումբ է տեղափոխվել ԼՂ հակամարտության գոտի

Հայերը ջրով են ճանապարհում Հայաստան եկող հումանիտար օգնության ինքնաթիռը. Տաթևիկ Ռևազյանի տեսանյութը

Կամավոր Վլադ Ավետիսյանը վիրավորվելուց հետո էլ պայքարել է մինչև վերջ. նա Ապրիլյանի մասնակից էր

«Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի». Մանուշակ Բալյան

Սասուն Միքայելյանը մեջքի և ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել

Պարգև արքեպիսկոպոսն այցելել է ու օրհնել հրամանատարական կազմին և բանակին

ՊԲ զինծառայողներն ու աշխարհազորայինները գրավել են հակառակորդի դիրքը, ականապատել այն և. . .

Կորոնավիրուսի նոր դեպքերը, գրանցվել է 10 մահ

2 սպա քույրերիս մեկի ամուսինը զոհվել է. եղբայրներիցս մի քանիսը վիրավոր են, մյուսները. . .

Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ․ Թրամփ

Իրավիճակը ռազմաճակատում

Հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել․ հերոսական դրվագ

Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ․ Թրամփն՝ արցախյան պատերազմի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել

Մենք պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանում եւ Մեղրիում կոչ են անում զինվորագրվել

«Տղաները մարտական են տրամադրված, բոլորի մտքում միայն մեկ բան կա՝ հաղթանակ». Արկադի Անդրեասյան

ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը՝ «3 օր շարունակ փաստերը լղոզող» Քոչարյանի փաստաբանների դիրքորոշումներին

Այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս փորձել են տարատեսակ մանիպուլյատիվ հնարքներով, իրողությունների աղճատման և խեղաթյուրման դրսևորումներով խաղալ հանրային տրամադրությունների հետ՝ այդ կերպ, թերևս, փորձելով լղոզել 3 օր շարունակ դատարանում իրենց դիրքորոշումները ներկայացնելու պայմաններում սեփական փաստարկները հիմնավորել չկարողանալու իրողությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մասնավորապես, անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին,  անհեթեթ մեկնաբանություններ են տրվել դատական նիստերին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը, համատեքստից կտրվել և յուրովի, խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների են արժանացվել ՀՀ գլխավոր դատախազի, դատաքննությանը մասնակցող մյուս դատախազների արտահայտած մտքերը, դատավարությունից դուրս, դեռևս ապացույցները համակցության մեջ չհետազոտված լինելու պայմաններում հրապարակել են տեսանյութերի ֆրագմենտալ կտորներ: Այս կերպ, ըստ էության, օրինական հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունքը պաշտպանների կողմից վերածվել է ապատեղեկատվություն տարածելու, կեղծիքի և մանիպուլյացիների միջոցով հանրությանը մոլորության մեջ գցելու պլանավորված գործըթնացի:     

Ստիպված ենք փաստել, որ նման ընդհանրական գործելակերպը չի կարելի որակել այլ կերպ, քան գործընթացը իրավական շրջանակներից դուրս բերելու և հուզականության տիրույթ տեղափոխելու անընդունելի վարքագիծ, որը, բացի դատաքննության գործընթացը արժեզրկելուց, հղի է նաև հանրային տրամադրություններ բորբոքելու խիստ վտանգավոր հետևանքներով: Դրանք ոչ այլ ինչ են, քան դատարանի նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ուղղորդված ճնշումներ գործադրելու ձևեր:

Ստիպված ենք կրկնել և հիշեցնել նախօրեին դատական նիստերի դահլիճում դատավարության բոլոր մասնակիցներին ուղղված ՀՀ գլխավոր դատախազի կոչը դատական քննության ողջ ընթացքում կոռեկտություն դրսևորելու, գործընթացը բացառապես իրավական հունի մեջ պահելու անհրաժեշտության վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ճնշումների նման մեխանիզմներին, դատախազությանը իրավական գործընթացի տրամաբանությունից դուրս որևէ դիսկուրսի մասնակից դարձնելու սքողված նպատակներին չենք տրվելու, իսկ մեղադրողները շարունակելու են օրենքի և իրավունքի դաշտում իրենց պարտականությունների անշեղ իրականացումը:

Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի  օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլացման փորձերը  թույլ չտալուն և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին