▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ի և ՌԴ-ի թշնամի․ Սիմոնյանը՝ Փաշինյանի մասին

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կրկին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին։
Նա ռուսական հեռուստատեսության եթերում վիրավորանք է հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին՝ վերջինիս անվանելով «Հայաստանի և Ռուսաստանի թշնամի»։
«Ես հենց սկզբից ասել և ասում եմ, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճան է։ Փաշինյանը Ռուսաստանի թշնամին է։
Սա ակնհայտ էր առաջին իսկ օրվանից։ Իսկ ամենամեղմ արտահայտությունը, որ կարող եմ օգտագործել Փաշինյանին անվանելու համար՝ «էֆենդի»-ն է (հարգական տիտղոս՝ Թուրքիայում- խմբ․)»,- նշել է հայկական արմատներ ունեցող հայտնի լրագրողը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին