«Առաջիկայում նոր համակարգեր ենք ներդնելու: Մասնավորապես, օրինակ, ՀՀ-ն բաժանվելու է 119 շրջանների, որոնցից յուրաքանչյուրում գործելու են ոստիկանության եւ ԱԻՆ-ի մեկական խմբեր, որոնք մեկուսացման ցուցում ունեցողների՝ մեկուսացված լինելու փաստն են ստուգելու եւ համակարգելու»,- խորհրդարանի նիստում այսօր հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունը որոշեց եւս 1 ամսով երկարեցնել կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմն ամբողջ հանրապետությունում։
Կարդացեք նաև՝ Հանրային տրանսպորտը կաշխատի, հանրակրթարանները կբացվեն. Տիգրան Ավինյան
Հանրային տրանսպորտը կաշխատի, հանրակրթարանները կբացվեն. Տիգրան Ավինյան


