▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր 3 պատգամավոր կալանավորված են, իսկ դեսպանները լռության մեջ են

Հայաստանը միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր երեք պատգամավոր ապօրինաբար կալանավորված են, ավելին առանց ԱԺ համաձայնության: Իսկ ԱՄՆ դեսպան, Եվրոպական երկրների դեսպաններ վճռական լռության մեջ են:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը եւ տեսանյութ հրապարակել, որտեղ 9 տարի առաջ ԱՄՆ դեսպանը խոսում էր ընդդիմադիր պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումից:

«Հայաստանում ԱՄՆ դեսպանը 9 տարի առաջ խոսում էր այդ պահին ընդդիմադիր պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումից, տալով իր կոնկրետ որակումները: Դեսպանը չէր կաշկանդվում «պետության ներքին գործ» ձևակերպումից:

Հիշեցնեմ Հայաստանը միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր երեք պատգամավոր ապօրինաբար կալանավորված են, ավելին առանց ԱԺ համաձայնության: Իսկ ԱՄՆ դեսպան, Եվրոպական երկրների դեսպաններ վճռական լռության մեջ են..»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին