▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են

 

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

 Այս մասին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ չցանկանալով հայտնել, թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակում է նախկին ոստիկանապետը հրավիրվել ՀՔԾ:


 

Հիշեցնենք` 2019թի սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին