▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չպարզաբանեց՝ ի՞նչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում․ Աբրահամյան

Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում, ինչի մասին երեկ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց ՀՀ ՊՆ-ն և ինչի շուրջ էր այդ հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։

http://asekose.am/filemanager/uploads/Tigran_Abrahamyan.jpg

«Ավելին, երեկ Մոսկվայի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի պայմանների կամ ընդհանրապես մանրամասների մասին այդպես էլ ոչինչ չհաղորդվեց։

Այս պահի դրությամբ, Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնել մեր երկրին ներկայացված առաջարկների փաթեթի մասին, որի տարբեր դետալների մասին հնչեցվում է հնարավոր բոլոր երկրներից բացի ՀՀ»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին