SHAMSHYAN.com-ի տեղեկություներով երեկ` նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Տիգրան Գալստյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և վերցվել կադրերի ռեզերվ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մելիքյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վարդենիս բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արաիկ Դավթյանը ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում