Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկ Սարգսյանն իր քաղաքական ուժի կողմից պատասխանատվության կենթարկվի այնքանով, որքանով ենթարկվեցին Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը, Վահե Ղալումյանը կամ այլ դրվագով՝ Ալեն Սիմոնյանը։
Լիլիթ Մակունցն ակնհայտ իրականությունը կույր ստով քողարկելու համար հանրային պարսավանքի կենթարկվի այնքանով, որքանով ենթարկվեց Փաշինյանը, երբ հերքեց անհերքելին։
Ամեն ինչ գնում է իր հունով։ Հայաստանում կա՛ն արտոնյալներ և դրանք լեգիտիմ վարչապետի պաշտոնյա մերձավորներն են»:
Կարդացեք նաև՝ Ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից, ես տուգանվեցի. Հայկ Սարգսյան
Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ անզգուշություն է թույլ տվել․ նա կտուգանվի․ Մակունց
Մի՞թե պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ նա բարմեն է աշխատում


