▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված օրտարերկրյա դեսպանների հետ։

/filemanager/uploads/2020/10/week-2/Sergey_Kopirkin.jpg

«Հանդիպմանը վարչապետը տեղեկացրեց իրավիճակի մասին, տվեց իր գնահատականները: Իր երախտագիտությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահներին, հատկապես ՌԴ նախագահին՝ կրակի դադարեցման նպատակով գործադրած ջանքերի համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի հավաստմամբ՝ ռուսական կողմն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որ գործի հրադադարի ռեժիմը։ Հարցին, թե Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ՌԴ-ը, Կոպիրկինը պատասխանել է․

«Ռուսաստանի դիրքորոշումն այնպիսին է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն։ Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան և բովանդակային բանակցություններ անցկացնել այն ձևաչափով, որն այսօր գործում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Ահա սա է Ռուսաստանի դիրքորոշումը»։

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին