▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողը ջրահեղձ է եղել Սևանա լճում լողալու ժամանակ

 

2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։

Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում  տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային  զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3  զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։

 

ՀՀ քննչական կոմիտե

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին