▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ քաղաքացիները օրենքով զրկված են իշխանություններին վիրավորելու հնարավորությունից, դա թուրքերի և ադրբեջանցիների մենաշնորհն է»

ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երևակայության արդյունք» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի:

http://asekose.am/filemanager/uploads/edgar_xazanyan.jpg

Փաստորեն, դրական ազդակներ գալիս են ոչ միայն Թուրքիայից, այլև Ադրբեջանից, իսկ վերախմբագրված ՀՀ Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում Հայաստանի իշխանություններին քննադատող և վիրավորող միայն Հայաստանի քաղաքացիների համար: Հայաստանի քաղաքացիները օրենքով զրկված են իշխանությունների հասցեին վիրավորանքի խոսքեր հրապարակելու հնարավորությունից, դա միայն թուրքերի և ադրբեջանցիների մենաշնորհն է, ինչը մեր իշխանությունները լսում են խոնարհ, անարձագանք և, մի գուցե` մեծ հաճույքով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին