▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում․ Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում։ Հակառակորդը ոչ մի քայլի, ոչ մի մմ կալիբրի առավելություն չունի հայկական բանակի նկատմամբ։ Սպասենք պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ 

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին