▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական պաշտպաններին փոխարինելու են եկել քողարկված իշխանականները

Ինչպես արդեն բազմիցս համոզվել ենք, երբ իշխանությւնների համար «անընդունելի» գործընթաց է հասունանում, միանգամից ակտիվանում են իշխանական խոսափողները։ Սակայն, երբ գործը հասնում է “դիվանբաշուն”, երբ կրքերը քաղաքական դաշտում ավելի են բորբոքվում, վերոնշյալ իշխանական խոսափողներին փոխարինելու են գալիս կեղծ ընդդիմադիրները, որոնք հանդես են գալիս, որպես ընդդիմության ընդդիմություն։
Թերևս հարկ է նշել, որ կլասիկ քաղաքականության մեջ գոյություն չունի նման կատեգորիա, դա ուղակի իշխանության կողմից աճեցված կեղծ ընդդիմադիրներն են, որոնք հարկ եղած դեպքում լծվում են գործի՝ իրենց «առաքելությունը» պատվով կատարելու համար։ Այս շարքին է պատկանում նաև բոլորին քաջ հայտնի «ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը, որը աչքի է ընկել դեռևս վերահսկիչ պալատի կողմից վերհանած աղմկահարույց բացահայտումների ֆոնին ամպագորգոռ հայտարարություններով և վերահսկիչ պալատի նախագահի հանդեպ մեղադրանքներ ներկայացնելով։ Պատմությունը կրկնվում է և այս անգամ Նիկոլ Փաշինյանը լծվել է ոչ իշխանական ուժերին փնովելու գործին և այդ է պատճառը, որ շրջանառության մեջ է դրել նախագահի պաշտոնանկության վերաբերյալ իմիտացիոն «օպերացիան»։
Ստացվում է այնպես, որ իշխանությունների ՀՀԿ-ական պաշտպաններին ինչպիսիք են Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Կարեն Ավագյանը և այլոք, փոխարինելու են եկել ՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը և մի շարք այլ կեղծ ընդդիմադիրներ։
Ցավով պետք նշենք, որ նման տեմպերով շարունակելու դեպքում, նիկոլփաշինյանները Էդուարշարմազանովներին կթողնեն անգործ։

 

Նինա Մարգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին