▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականները կոմպլիմենտներ են հնչեցրել ԱԺ-ում՝ Զարուհի Փոստանջյանի հասցեին

Այսօր ԱԺ-ում կոմպլիմենտներ են հնչել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: 

«Ժառանգության» պատգամավորը, Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի համահեղինակությամբ, ներկայացրել է «ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ամբիոնի մոտ ընդդիմադիր պատգամավորին հրավիրել է այսպես՝ «Հարգելի, սիրելի Զարուհի Փոստանջյան»: Վերջինս  նշել է, որ ԱԺ-ում  9 տարիների ընթացքում առաջին օրինագիծն է իր կողմից հեղինակած, որը ,կարծում է,  կընդունցի  ԱԺ-ի կողմից. «... Չէի կարծում, որ այն կվերաբերեր ԱԺ կարգազանց պատգամավորներին, բայց վստահ եմ՝ բոլորիդ համար ընդունելի է  այս օրինագիծը ... ի վերջո՝ մեկը մյուսի փոխարեն  քվեարկող պատգամավորին որպես օրինազանց ճանաչելն արդեն առաջընթաց է»,-նշել է Զարուհի Փոստանջյանը: 

Դրանից հետո ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը օրը համարել է պատմական, որ վերջապես տիկին Փոստանջյանի հեղինակած  նախագծերից մեկը կընդունվի և հույս հայտնեց, որ այս փաստը  վերջինը չի լինի: 

 

Հեղինակ՝ 

Անի Հարությունյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին