Aysor.am-ը գրում է. Հայաստանի հանրապետական կուսակցությունը մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 18:00-ն, կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու, կայքի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի», -ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի:
Հարցին՝ տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.
«Իմ կարծիքով՝ Նիկոլը չունի քաղաքական և պետական գործչի այնպիսի ու այնքան որակներ, որոնք թույլ կտան նրան արդյունավետ հանդես գալ վարչապետի պաշտոնում, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը դեռ որոշում չունի»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում