...Աշնան ավարտի հետ կորցրիք ևս մեկ գործչի շուրջ տարիներով ձևավորված անպարտելիության միֆը: 2007-2008-ին տարածված էր կարծիք, որ այդ օրերի ընդդիմադիր առաջնորդներն են անզոր, ու շարժումն անխուսափլիորեն կհաղթի, եթե այն ղեկավարի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Խարիզմատիկ գործիչը եկավ, ղեկավարեց, խոստացավ, որ զոհեր չեն լինի՝ բացի իրենից: Փառք Աստծո, ինքը ողջ է ու առողջ, բայց զոհեր ունեցանք, հեղափոխությունն էլ վիժեցվեց: Հիմա էլ լեգենդ էր հյուսվում Գագիկ Ծառուկյանի անվան, նրա հնարավորությունների շուրջ: Աշնան վերջին օրն արդեն համոզված ենք, որ այդ հնարավորությունները նույնպես ոչինչ չարժեն, եթե չկան նոր մոտեցումներ, ստեղծագործ հայացք:
Սուրեն Սուրենյանց
Հիմա էլ լեգենդ էր հյուսվում Գագիկ Ծառուկյանի անվան, նրա հնարավորությունների շուրջ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet