Հիմա ի՞նչ ունի ասելու Նիկոլ Փաշինյանը․ Ուղիղ միացում ասուլիսից․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են։
Ինչպիսի՞ քաղաքական աշուն եք սպասում հարցին՝ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Սպասում եմ հին, հայկական քաղաքական աշուն՝ ինչպես նախկին բոլոր քաղաքական աշունները։ Որևէ այլ բան սպասելու պատեհություն չեմ տեսնում»։
***
«Ի տարբերություն ՀՀ սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա կհարցնեք՝ բա հարց չենք բարձրացնո՞ւմ։ Մենք հարցը էդ ձևով չենք բարձրացնում, ինչո՞ւ, որովհետև խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ էս պայմանագրի դրույթները չկատարելու համար»,- հավելել է վարչապետը։ *** |
«Ես չեմ խոսել դեսպանատների մասին, խոսել եմ դիվանագիտական հարաբերությունների մասին։ Էսօր ՀՀ-ն տասնյակ երկրների հետ ունի դիվանագիտական հարաբերություններ, որտեղ չունի դեսպանատներ։ Էս էլ նպատակահարմարության հարց է։ Իրական խաղաղության հաստատումը մի ինչ-որ պահի կարող է ենթադրել նաև դեսպանատների բացում»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին՝ նախատեսվո՞ւմ է, որ ՀՀ-ում ու Ադրբեջանում բացվեն դեսպանատներ։ |
***
«Ինչպես գիտեք, ՀՀ-ն բոլոր մակարդակներով սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, ու այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չի տեսնում․ «Ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին որևէ այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնի»,- նշել է նա։ |
***
Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն ուզում է, որ կոմունիկացիաները բացվեն, բացառում է միջանցքային տրամաբանությունը․ «Էստեղ էլ պիտի հասկանալ, որ տարբեր հանգամանքներում միջանցք ասելով՝ տարբեր բան են հասկանում, դրա համար «Խաղաղության խաչմերուկ»-ում սկզբունքները նշել ենք․․․ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հետ կապված՝ մենք պատրաստ ենք տրամադրել ճանապարհներ․ օդային ճանապարհ տրամադրում ենք, ավտոմոբիլայինը, երկաթուղայինը պատրաստ ենք տրամադրել՝ ասածս սկզբունքների հիման վրա»,- նշել է նա։ |
***
Վերջին օրերին քննարկման թեմա է դարձել մամուլում տարածված 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված 004 շրջաբերականը, որի դրվագներից մեկը հետևյալն է․ «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։ Ասուլիսի ժամանակ անդրադառնալով շրջաբերականի վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ես չէի ցանկանա քաղաքական գնահատական տալ մամուլում հայտնված թղթին, ես չգիտեմ՝ ինչքանով են ՀՅԴ ներկայացուցիչները ընդունել, որ դա իրենց փաստաթուղթն է, ինչքանով՝ չեն ընդունել։ Բայց այդ փաստաթղթի կարիքը չկար՝ մի շարք հարցերում գնահատականներ տալու։ Այդ հարցերի գնահատականը ես տվել են ԱԺ-ում»։ |
***
Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կուզեմ ուշադրություն հրավիրել նոր առաջարկի վրա, որը ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանին։ Դա երեկ է տեղի ունեցել։ Նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են՝ ներառյալ նախաբանը, ևս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասությունից․ դրանց մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։ Մեր առաջարկի էությունը հետևյալն է․ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր։ Մնացած հարցերի քննարկումը շարունակել»։ *** |
«Շատ կարևոր հարցեր կան․ իսկ ի՞նչ տեղի ունեցավ։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ գործուղեց ՀՀ, ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, խոստումներով, ո՞վ վերջում ասաց՝ գիտեք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ թե, այլ երկրի քաղաքացի է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հնչեցնելով հարցադրում․ «Այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ ոչ»։ |
***
Ընթացող ասուլիսի ժամանակ անդրադառնալով Պուտին-Ալիև հանդիպմանը, խաղաղության պայմանագրի քննարկմանը, վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ խաղաղության գործընթացում բարձր է գնահատում միջազգային գործընկերների աջակցությունը․ «Ադրբեջանի հետ աշխատանքը տևական ժամանակ տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, որը որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ապրիլի հայնտարարությամբ։ Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց։ Պետք է կողմնորոշվենք էս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձևաչափով և քանի դեռ այդկերպ կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտն այդ ձևաչափն է»,- ասել է նա։ ***
Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Պատշաճ ժամանակում կկայացնենք որոշում․ այս պահին որոշում չունենք։ Ընդհանուր իրադրությունը, պրոցեսները, մթնոլորտը այդ որոշման վրա չեն կարող չազդել»։ |
|
Պատասխանելով լրագրողի՝ պաշտոնական Երևանը կհրաժարվի՞ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից, այդ մասին կհայտարարի․․․ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, պետք է նայել ամբողջականության մեջ»։ Նրա խոսքով` ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիները չեն բացվում ՀՀ սաբոտաժի պատճառով․ «Կարող եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում` ՌԴ մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով»,- հայտարարել է Փաշինյանը։ *** |
|
Ընթացող ասուլիսի ժամանակ արձագանքելով լրագրողի հարցին, ըստ որի՝ քաղաքագիտական շրջանակները պնդում են, որ որքան մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան ՌԴ-ն ավելի է ջղաձգվում։ Համամի՞տ եք պնդմանը՝ ջղաձգվում է, քանի որ գիտակցում է, որ տարածաշրջանից դուրս է մղվում, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ճիշտ չեմ համարում մեր գործընկեր երկրի մասին էդ բառապաշարով խոսել։ Ես պարզ, թափանցիկ ասացի մեր հաղորդակցության մասին ՌԴ-ի հետ։ Ես շփվում եմ ՌԴ նախագահի հետ, կառավարության ղեկավարի հետ ու մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Չեմ ընդունում այդ բառապաշարը, քանի որ դա ճիշտ ու պետական բառապաշար չէ։ Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով՝ մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին։ Կարելի է ունենալ խնդիրներ, բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսելը սխալ է»։ *** |
|
Ցանկացած պետություն ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու ու իրեն պաշտպանելու իրավունք, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդդիմությունը մեզ քննադատում է այն փաստի բերումով, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ավելի քան 200 քառ․ կմ օկուպացված է ու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում ետ բերելու համար։ Մենք խնդիր չենք դնում էդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել ռազմական ճանապարհով, որովհետև համարում ենք, որ այն պայմանավորվածությունները, սկզբունքները, որոնք որդեգրված են, հնարավորություն են տալիս խաղաղ բանակցային եղանակով լուծել խնդիրը։ Էնպես որ, ՀՀ-ն որևէ ագրեսիվ նպատակ չունի»,- ասել է նա։ *** |
|
Այսօրվա ասուլիսի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ նշելով, որ դրական շատ դանդաղ դինամիկա է նկատվում՝ իր բոլոր խնդիրներով։ |