▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ ԳՇ պետի նախկին տեղակալը բացահայտումներ է անում

«Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։ Այսպիսնն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։

/filemanager/uploads/2021/02/week-4/tiran_khachatryan.jpg

Yerevan.Today-ի  հետ զրույցում Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ է արել «Նա արտահայտություն է արել՝ «Ես ասել եմ զբաղվել ամրաշինական աշխատանքներով, իրենք չեն զբաղվել», բայց մենք մի քանի անգամ դիմել ենք, որ համապատասխան տեխնիկա տան, գոնե ձյունը բացելու, անձնակազմը դիրքեր հասցնելու համար, չեն տվել։ Գումարներ պետք է ավելացվեր համապատասխան խնդիրներին լուծում տալու համար, ոչ թե չավելացրեցին, այլ կրճատեցին պլանավորածը, տարբեր խնդրահարույց հարցեր ենք ներկայացրել, խոստացել է միջոցներ կգտնի, ոչ մի բան չի արել»։

Խոսելով Փաշինյանի՝ ԶՈւ-ի, գեներալիտետի թիկունքին կանգնած լինելու մասին, Տիրան Խաչատարյանը նշել է «Ոչ մի անգամ ոչ մի վայրկյան նա մեր թիկունքում չի եղել։  Այն ամենապրիմիտիվ ապահովման խնդիրները, որ ինքը պետք է կազմակերպեր, չի արել։ Ես անձամբ լինելով ռազմաճակատի հրամանատար, խնդրել եմ, որ եթե համապատասխան հարցերը չեն լուծում, գոնե արգելափակման ջոկատներ դնեն փախչողներին կանգնացնեն, նույնիսկ դա չի կազմակերպել։ Մնացած զենք-զինամթերք, սպառազինություն չեմ ասում, դիվանագիտական ուղիների օգտագործում, համապատասխան աշխատանքներ․․․

Բացի այդ, նույնիսկ հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված ստելը, որ հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին