▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմարություն է ուրիշի խաղին մասնակից լինելը, որպեսզի քեզ ինչ որ մեկը զգաս

Կարդում եմ գրառումներ, մեկնաբանություններ ու ուզում եմ համակարգիչս կոտրել ու երբեկ չկարդալ չնայել , չտեսնել: Այս սուտի պաթոսը, այդ սուտի մարդասիրությունը , որը ձևի է վերածվել: Մի ձեռքով համամարդկային արժեքներից և բարիքների մասին են գրում, մյուս ձեռքով մարդ սննկացնում , կողոպտում և ոչնչացնում: Նույն մարդը փող է գողանում, ձայն է գողանում , սատար կանգնում ամեն վատի, ինչ կատարվում է , ու հետո գնում ու ցավում է, թե բա Էս ինչ վատ բան եղավ: Մարազմի է վերածվել: Ու այս ամենի ամբողջ գաղտնիքը և հմայքը նրանում է , որ մարդիկ չեն խորանում, թե ախր ասողը ով է: Ու գնաաաց... լուրջ դեմքով տիեզերական մարդասիրության և նույն մասշտաբի կեղծ ու հիմար մտքերի շարան: Ճիշտ է : Քանի դեռ մենք Հայերս չենք տարբերում, որն է ԼԱՎ-ը, որը ՆՈՐՄԱԼ-ը` մենք միշտ խնդիր ենք ունենալու: Ու մեզ կերակրելու են խաբկանքներով: Երեխաները հաճախ , որ սկսում են մեծանալ , սկսում են կրկնել մեծերի հիմարությունները , որպիսի իրենց մեծ զգան: Նույնը հասարակությունը` հաճախ հիմարություններ է անում , որ իրեն մեծ ու հասուն զգա: Մի նման հիմարություն է ուրիշի խաղին մասնակից լինելը , որպիսի քեզ ինչ որ մեկը զգաս: Եվ դրանով սկսում են մեզ կերակրել , կռվեցնում հաղթանակներ և նպատակներ տալիս , որ իրական ՀԱՂԹԱՆԱԿԸ չտեսնենք: Կանգնեցնում են այգու ոչնչացումը և ասում, թե բա տեսեք ինչ ԼԱՎ-է, այն ինչ` դա նորմալ է: Մարդասպանին, հանցագործին պատժելու են և ասեն, որ դա լավ է: Ոչ, դա ՆՈՐՄԱԼ Է, և նման շատ ու շատ բաներ` լավ ՉԷ, դա ՆՈՐՄԱԼ է: Մի փորձեք վաճառել մեր վրա այն, ինչ մերն է: Նույն ազատությունը ինձ ոչ մեկ չի կարող տալ , այն պետք չէ ձեռք բերել, հասնել դրան` մարդն իսկզբանե ԱԶԱՏ Է: Պետք է ուղղակի դա զգալ , գիտակցել:

 

Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին