▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմնական թանկացումները կլինեն մեքենաների շուկայում․ Հրանտ Միքայելյան

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ առաջիկայում մոտ 700 ապրանքների մասով սպասվող գնաճին:

 «Երբ Հայաստանը անդամակցում էր ԵԱՏՄ-ին, մոտ 1000 ապրանքանիշի ուղղությամբ ունեցել է զեղչեր, և դրանք ունեցել են են որոշակի ժամկետներ։ Դրանց մի մասի ժամկետը անցել է 2016 թվականին, մյուս մասինը 2018-ին, մեծ մասը կանցնի հիմա՝ 2020 թվականի սկզբից, մյուս մասը՝ 2022-ից»,- նշեց բանախոսը:

Վերջինիս հավաստմամբ՝ հիմնական թանկացումները կլինեն մեքենաների շուկայում։

Այն հարցին, թե որքան կլինի թանկացումը, Հրանտ Միքայելյանը նշեց, որ դա պարզ կարող է լինել մարտ-ապրիլ ամիսներին, բայց այնուամենայնիվ, բնակչության և տնտեսության համար նա  կտրուկ թանկացումներ չի կանխատեսում, քանի որ դա պայմանավորված կլինի բարձրացած ներկրման տուրքերով, ինչը նշանակում է, որ կլինի բյուջեի աճ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին