▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմնական խնդիրը համակարգն արդյունավետ դարձնելն է. վարչապետը ներկայացրեց էներգետիկայի նախարարին

 

«Գնում եմ էներգետիկայի նոր նախարարին ներկայացնելու»,- ֆեյսբուքյան գրառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվեց էներգետիկայի նախարարություն։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Գարեգին Բաղրամյանը։

«Հիմնական խնդիրը համակարգն արդյունավետ դարձնելն է։ Մենք կարողացել ենք մի քանի նախագծի շուրջ համաձայնություն ձեռք բերել, որոնք վտանգված էին։ Կարևոր խնդիր է ջրային ռեսուրսների կառավարումը»,- նշեց վարչապետը։

Նախարար Բաղրամյանը նշեց, որ տնտեսության զարգացում հնարավոր կլինի էներգետիկ համակարգի կայացմամբ։  

Կարդացեք նաև՝ Կառավարության խնդիրը հայրենիքն ազատ ու երջանիկ դարձնելն է. Փաշինյանը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին

Եկել է գծերը ջնջելու ժամանակը. Փաշինյանը ներկայացնում է ԱԻՆ նախարարին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին