▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հինգ երեխաների հետ միասին մայրը սարսափելի պայմաններում է ապրում. նրանց օգնություն է անհրաժեշտ


1976 թվականին ծնված հինգ երեխաների մայր Ռուզաննա Հարուրությունյանը հիվանդ ամուսնու՝ Արթուր Բարսեղյանի հետ ապրում է Արարատի մարզում, նրա ավագ երեք զավակներն առաջին ամուսնուց են ,վերջին երկուսը՝ երկրորդ: Մինչ 2-րդ ամուսնությունը Ռուզաննայի որդիններն ապրում էին մանկատանը, մայրը հնարավորություն չի ունեցել նրանց խմնամելու: Ամուսնությունից հետո երեխաներին ընտանիք են վերադարձրել  և ապրել միասին: Զավակներից Անահիտ և Նվեր Հարությունյաններն ունեն առողջական խնդիրներ: Անահիտ Հարությունյանը, ծնված 2004 թվականին, 2011թ. ծանր հիվանդացել է բրոնխիտով և բուժում  ստացել Արաբկիր բժշկական կենտրոնում, իսկ Նվեր Հարությոյանը ծնված 2000թ., դեռ գտվում է բժշկական հսկողության տակ: Նա 2015 թվականին սուր գլխացավով, փսխումներով և ջերմությունով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ և մինչ հիմա գտնվում են բժշկական հսկողության տակ:

Ընտանիքը զուրկ է կացարանից, որևէ մեկը չունի աշխատանք և հիմական գրանցում: Վերջինի պատճառով զրկված են նաև Փարոսի ծառայությունից:

Երեխաները բոլորը դպրոցահասակ են, սակայն սովորելու փոխարեն նրանք հայտնվել են փողոցում ու անհայտ է նրանց ճակատագիրը:

Ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամրներով՝ +37498 552 101, +37477 552 101 Ռուզաննա Հարությունյանին: 

Ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի հաշվեհամարներին` «նպատակ» բաժնում նշելով «Ռուզաննա Հարությունյանի ընտանիքին».

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 

1510023094910100 ՀՀ դրամ;

1510023094910101 ԱՄՆ դոլար;

1510023094910149 ԵՎՐՈ;

1510023094910158 ՌԴ ռուբլի;

SWIFT: ARMCAM22:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին