▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիշեցնեմ՝ Հովիկ ձյան ստանում է 660. 000 դրամ աշխատավարձ». Վազգեն Սաղաթելյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պարտադիր չէ մարզ գնալ. ամեն տեղ էլ այդ շփումները լինում են: Ասենք, մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրենք են փակում: Հետո հաջորդ անգամ, որ նորից իրենք փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք է հաշիվը փակես: Դրա համար ես շատ հաճախ փողոցի նստարարների վրա եմ հանդիպումներն անցկացնում: Այնպես որ, քաղաքում էլ ծախսեր կան». Հովիկ Աղազարյան

/filemanager/uploads/2019/11/week-3/hovik_aghazaryan.jpg.jpg

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ պատգամավորների ծախսի գումարը 50.000-ից 250.000 դարձնելու մասին։

Հիշեցնեմ, որ փողոցում նստարաններին նստող Հովիկ ձյան ստանում է 660 000 դրամ աշխատավարձ»:

Հավելենք, որ ԱԺ-ն առաջին անգամ ընդունել է պատգամավորների ամսական ծախսերը 50,000 դրամից 250,000 դրամ դարձնելու նախագիծը: Թեմայի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է. «Պարտադիր չի մարզ գնան, խի Երևանում չեն լինո՞ւմ շփումներ ընտրողների հետ: Կներեք իհարկե, կենցաղային մակարդակ իջնեմ. մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, իրենք փակում են հաշիվը, հաջորդ անգամ նորից փակելը գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես: Էնպես որ պետք չի ասել՝ մարզեր գնալու հետ են պայմանավորված էդ ծախսերը, քաղաքում էլ կան ծախսեր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին