ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն իրենց տիկնանց հետ այսօր՝ ապրիլի 24-ին առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Պետության ղեկավարին ուղեկցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվել է հոգեհանգստյան արարողություն:
Դիտեք նաև՝