▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հմայակ Հովհաննիսյան. «Քարոզարշավը ծայրից ծայր կեղծիք է, բայց քվեարկությունը կանցնի առանց շոշափելի կեղծիքների»

Բարև հարգելի Գրիշա: Գերզբաղվածության պատճառով անմիջապես չպատասխանեցի Ձեր հարցին: Մյուս կողմից, եթե ծանոթանաք իմ facebook-յան էջում տեղադրված ՝ Ձեզ հետաքրքրող թեմայով ելույթներին և հրապարակումներին, ապա կտեսնեք, որ դիրքորոշումս միանգամայն պարզ է: Ինչպես պետք է գնահատի քարոզարշավի ընթացքը ոչ կառավարական կազմակերպության ղեկավարը, ում դեմ քարոզարշավի սկսելուն պես սկսվեց նաև շինծու, սուտ քրեական մեղադրանքով մի խայտառակ դատավարություն, որը, ինչպես Դուք շուտով կհամոզվեք, բացահայտելու է մեր դատաիրավական համակարգի բոլոր խոցերը: Իհարկե, այդ խոցերը քաջ հայտնի են Սերժ Սարգսյանին, ով անցած տարվա վերջում ինքն է դրանք մատնանշել իրավապահ համակարգի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Բայց մի բան է իմացությունը և մի այլ բան ՝ արատները արմատախիլ անելու քաղաքական կամքը: Ինչպես հին հույներն էին ասում. գիտեն որն է ճշմարիտը և բարին, սակայն երկրպագում են չարին:

Դուք ինձ հարցնում եք ՝ արդյո՞ք այս անգամ էլ իշխանությունները կգնան կեղծիքների: Կներեք, բայց միամիտ հարց եք տալիս, եթե հաշվի առնել այն, որ այս քարոզարշավը ծայրից ծայր ՝ մեծագույն կեղծիք է: Այդ իսկ պատճառով քվեարկությունը կարող է և հաստատ կանցնի առանց շոշափելի կեղծիքների: Բայց միայն քվեարկությունը, որովհետև ընտրարշավը կեղծ է ի սկզբանե: Ինչպե՞ս կարելի է շինծու գործընթացի առանձին փուլի մասին դատողություններ անել ՝ կեղծ է այն, թե՞ ոչ, եթե դա ամբողջական գործընթաց է: Հիշում ե՞ք հին հույներից իմաստասեր Զեննոնին և նրա <<Ստախոսը>> հայտնի ապորիան:
Գործնականում հնարավոր չէ պարզել <<Ստախոսը>> առանձին դեպքում իսկապես ստում է, թե՞ ճիշտ է խոսում: Մեր ընտրական և ավելի լայն իմաստով ՝ քաղաքական համակարգը ժողովրդի աչքերում այդ <<Ստախոսն>> է:
Անցած տարի, նախաձեռնելով ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի ստեղծումը, վերջին ճիգը գործադրեցի ճեղքելու անվստահության այդ կախարդված շրջանակը: Այսօր իշխանությունները նստացրել են ինձ ամբաստանյալի աթոռին, իսկ Միասնական շտաբը, արժանանալով Կռիլովի հայտնի առակի հերոսների ճակատագրին, անցավ պատմության գիրկը ՝ որպես բռնաբարված վերջին հույս:
Հարգանքներով ՝ Հմայակ Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին