▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է իմ եւ Արմեն Դուլյանի «ճակատագրին» արժանանան այլ լրագրողներ. Կիմա Եղիազարյան

 

Հեռուստամեկնաբան, լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատվելը սոց ցանցերում լայն քննարկման թեմա դարձավ: Լրագրող Կիմա Եղիազարյանն էլ, ով ամիսներ առաջ ազատվել էր իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելու պատճառով, ASEKOSE.am-ի հետ զրույցում  ասել է, որ այլակարծությունը իշխանության թիվ մեկ թշնամին է: Նա մասնավորապես նշեց.
«Գիտեք, ձեր կայքը առաջինն է, որ ցանկանում է իմ կարծիքը իմանալ: 
Բոլորը այնպիսի շոկ ապրեցին լսելով այն մասին, որ ՖԲ-յան գրառման պատճառով աշխատանքից ազատել են Արմեն Դուլյանին: Կարծես՝ նախադեպ չի եղել, եւ սա առաջին դեպքն է: Բայց չէ՞ որ երկու ամիս առաջ նույն պատճառով ինձ ազատեցին աշխատանքից:
Եվ, ի դեպ, նույն Արմեն Դուլյանը մարտի 30-ին իմանալով այդ մասին, այսպիսի մեկնաբանություն էր թողել կայքերից մեկում հրապարակված՝ ինձ աշխատանքից ազատելու մասին նյութի տակ, գրել էր՝ , «Ո՞վ է այս կինը»: Եվ ընդամենը:
Ուզում եմ ասել, որ երբ ինձ հետ նույն կերպ վարվեցին, նույն լրագրողական հանրությունը /առանձին բացառությունները չհաշված/ իրեն դրսեւորեց այնպես, ասես՝ ոչ մի բան ոչ լսել է, եւ ոչ էլ տեսել: Նույն՝ մարդու իրավունքների խնդրով զբաղվող կազմակերպությունները իրենց դրսեւորեցին այնպես, ասես՝ ոչինչ էլ չի պատահել:
Ինչեւէ:
Իմ նկատմամբ պալատի իրականացրած «պատժի», հանդեպ «իշխանամետ» եւ «ընդդիմադիր», լրագրողների ջայլամային կեցվածքը այլ բանի չէր կարող հանգեցնել, քան նրան, որ այսօր ունենք երկրորդ դեպքը:
Իշխանությունը օրական հազար անգամ թմբկահարում է հանդուրժողականության մասին, ինչով իբր ինքն է առաջնորդվում:
Սակայն կրկին համոզվեցինք, որ լրագրողը, որ առաջին հերթին քաղաքացի է, ըստ իշխանության, սեփական կարծիք ու դիրքորոշում չպետք է ունենա:
Այլակարծությունը իշխանության թիվ մեկ թշնամին է:
Այնպես, որ չեմ զարմանում, որ աշխատանքից ազատվել է երկրորդ լրագրողը:
Չեմ էլ զարմանա, եթե Կիմա Եղիազարյանի եւ Արմեն Դուլյանի «ճակատագրին» արժանանան այլ լրագրողներ»:
Ասել է  Կիմա Եղիազարյանը ASEKOSE.am-ի հետ զրույցում :
Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից ֆեյսբուքյան գրառման պատճառով:

Հեռուստամեկնաբան, լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատվելը սոց ցանցերում լայն քննարկման թեմա դարձավ: Լրագրող Կիմա Եղիազարյանն էլ, ով ամիսներ առաջ ազատվել էր իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելու պատճառով, ASEKOSE.am-ի հետ զրույցում  ասել է, որ այլակարծությունը իշխանության թիվ մեկ թշնամին է: Նա մասնավորապես նշել է.
«Գիտեք, ձեր կայքը առաջինն է, որ ցանկանում է իմ կարծիքը իմանալ: 
Բոլորը այնպիսի շոկ ապրեցին լսելով այն մասին, որ ՖԲ-յան գրառման պատճառով աշխատանքից ազատել են Արմեն Դուլյանին: Կարծես՝ նախադեպ չի եղել, եւ սա առաջին դեպքն է: Բայց չէ՞ որ երկու ամիս առաջ նույն պատճառով ինձ ազատեցին աշխատանքից:
Եվ, ի դեպ, նույն Արմեն Դուլյանը մարտի 30-ին իմանալով այդ մասին, այսպիսի մեկնաբանություն էր թողել կայքերից մեկում հրապարակված՝ ինձ աշխատանքից ազատելու մասին նյութի տակ, գրել էր՝ , «Ո՞վ է այս կինը»: Եվ ընդամենը:
Ուզում եմ ասել, որ երբ ինձ հետ նույն կերպ վարվեցին, նույն լրագրողական հանրությունը /առանձին բացառությունները չհաշված/ իրեն դրսեւորեց այնպես, ասես՝ ոչ մի բան ոչ լսել է, եւ ոչ էլ տեսել: Նույն՝ մարդու իրավունքների խնդրով զբաղվող կազմակերպությունները իրենց դրսեւորեցին այնպես, ասես՝ ոչինչ էլ չի պատահել:
Ինչեւէ:
Իմ նկատմամբ պալատի իրականացրած «պատժի», հանդեպ «իշխանամետ» եւ «ընդդիմադիր», լրագրողների ջայլամային կեցվածքը այլ բանի չէր կարող հանգեցնել, քան նրան, որ այսօր ունենք երկրորդ դեպքը:
Իշխանությունը օրական հազար անգամ թմբկահարում է հանդուրժողականության մասին, ինչով իբր ինքն է առաջնորդվում:
Սակայն կրկին համոզվեցինք, որ լրագրողը, որ առաջին հերթին քաղաքացի է, ըստ իշխանության, սեփական կարծիք ու դիրքորոշում չպետք է ունենա:
Այլակարծությունը իշխանության թիվ մեկ թշնամին է:
Այնպես, որ չեմ զարմանում, որ աշխատանքից ազատվել է երկրորդ լրագրողը:
Չեմ էլ զարմանա, եթե Կիմա Եղիազարյանի եւ Արմեն Դուլյանի «ճակատագրին» արժանանան այլ լրագրողներ»:

Ասել է  Կիմա Եղիազարյանը ASEKOSE.am-ի հետ զրույցում :

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին