▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է՝ Փաշինյանի ու Տոնոյանի որդիները խնդիր կատարեն նաև առաջնագծում. Լևոն Մնացականյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, առհասարակ բոլոր նորակոչիկները, երջանիկ են, որ ծառայում են Արցախում. այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«ՀՀ վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ֆիզիկապես պատրաստ են, շատ բան չենք կարող ասել, բնականաբար։ Նրանք ծառայում են այնպիսի զորամասում, որ, հնարավոր է, խնդիր կատարեն նաև առաջնագծում, բայց մենք դա չենք բարձրաձայնում և դա նպատակահարմար չենք համարում, քանի որ այդ տեղեկությունը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել տվյալ ուղղությամբ: Արցախի նախագահի որդին, իմ որդին, Արշավիր Ղարամյանի որդին ծառայել են Պաշտպանության բանակում։ Այսօր ծառայում են բանակում դատախազի, քաղաքապետների, հրամանատարների որդիներ»,- ասց Մնացականյանը՝ նշելով, որ այսօր ծառայում են բանակում դատախազի, քաղաքապետների, հրամանատարների որդիներ:

«Չեք կարող նշել Արցախում մի դեպք, որ այսինչի որդին չի ծառայել, որովհետեւ պաշտոնյայի որդի է»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները զորակոչվել են բանակ։ Նրանք ծառայությունն անցնում են Արցախում:

Փաշինյանի որդին ինքն էր ցանկություն հայտնել հենց Արցախում ծառայել, իսկ Տոնոյանի որդու դեպքում վիճակահանությամբ է ծառայության վայր ընտրվել Արցախը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Հայաստանից դուրս գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայերին վերադառնալ հայրենիք ու ծառայել բանակում:

Կարդացեք նաև՝ Սեպտեմբեր-հոկտեմբերին հնարավոր է սահմանին լարվածության աճ լինի. Լևոն Մնացականյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին