▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին ծառայելու է Արցախում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը, իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, հուլիսի 16-ին օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում կծառայի Արցախում: 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Հայաստանից դուրս գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայերին վերադառնալ հայրենիք ու ծառայել բանակում:

 

 

 

 

 

 

 

 

 

Հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 10-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձ: 

Կարդացեք նաև՝ Արթուր Գրիգորյանը Հայաստան է վերադարձել պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու համար

22-ամյա Արսենը ՌԴ-ից վերադառնում է Հայաստան՝ ժամկետային զինծառայության

Չեմ ծառայել շինծու հիվանդության պատճառով, ուզում եմ լրացնել այդ բացը. գյումրեցի տղայի արձագանքը՝ Փաշինյանի կոչին

Նիկոլ Փաշինյանը հակառակորդի համար կդառնա՞ խոցելի, եթե որդին Արցախում ծառայի. մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

«Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ». Նիկոլ Փաշինյանի կոչը արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին

Կարդացեք նաև՝ Բաքուն ապակառուցողական է անվանել Փաշինյանի որդու Արցախում զինծառայության անցնելու որոշումը

Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին