▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրենց տանը նկար ունեն»

ԱԺ նիստում քննարկվում էր ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը. առաջարկվում է 2023թ-ից սկսած 3 տարվա ընթացքում ներդնել Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:
Քննարկման ընթացքում ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը, Բաբկեն Թունյանի հետևյալ հայտարարությունից հետո, որ՝ «պետք է հայտարարագրել մարդկանց գույքը, որ չստացվի՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը տանը Սարյանի կտավ ունի», նման կարծիք հայտնեց․ «Պատին կախած նկարը երբեմն թանկանում է, երբեմն էժանանում, մոռացեք էդ նկարների մասին, նկարը գեղարվեստա, հարկային բաներից դուրս եկեք էլի, խնդրում եմ, որովհետև անընդհատ մենք կարող է մոտենանք ինչ-որ օրինակների, որոնք կարող է հասնեն աբսուրդի, հաճելի օրինակ է, բայց չի արտացոլում այն խնդիրը, որը այսօր հասարակությանը մտահոգում է։ Ուրախ եմ, որ Սարյանի նկարները թանկ արժեն, բայց այլ նկարիչներ էլ կան, որոնց նկարները էլի թանկ արժեն, հետո՞, հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրանց տանը նկար ունեն»։
Արսենյանի այս դիտարկմանը նույն խմբակցությունից Լուսինե Բադալյանն արձագանքեց․ «Ինչ վերաբերում է թանկարժեք կտավներին, այո, դրանց գները բարձրանում և իջնում են, բայց հավատացեք՝ թանկարժեք կտավի միավորը հաշվվում է մոտավորապես, այսպիսի թիվ ասեմ՝ միլիոնով, այսինքն՝ մեկ միլիոնից կարող է դառնալ 100 մլն, հետո իջնի 40 մլն, բայց երբեք չի կարող դառնալ ասենք՝ 10 հազար միավոր»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ իր հերթին նկատեց․ «Իրոք ափսոս, որ ընդդիմությունը չկա այս քննարկմանը, իրենք թանկարժեք կտավների վերաբերյալ կարծում եմ՝ արժեքավոր ներդրում կունենային, թե չէ տիկին Բադալյան, ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսե՞լ եք, որ քննարկում եք»։
Հիշեցնենք՝ ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում ներառված էին նաև 19 թանկարժեք նկարներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին